ԱՄՆ Կոնգրեսի Ներկայացուցիչների պալատի արտաքին հարաբերությունների հանձնաժողովը համապատասխան օրինագիծ է ընդունել՝ կոչ անելով Ադրբեջանին անհապաղ ազատ արձակել հայ ռազմագերիներին և քաղաքական բանտարկյալներին։ Ադրբեջանի խորհրդարանը, ինչպես և սպասվում էր, օրինագծի ընդունումը որակել է որպես «հայկական լոբբիի շահերից ելնելով՝ Ադրբեջանի վրա քաղաքական ճնշում գործադրելու փորձ»:               
 

Տասներկու պարգևներից մեզ զրկեց Եվան

Տասներկու պարգևներից մեզ զրկեց Եվան
15.10.2025 | 10:20

Դրախտում տասներկու պարգևներ էին տրված, որ կորցրեց Ադամը։

Նախ` Աստծուն տեսնելը։

Երկրորդ՝ խոսելը Նրա հետ:

Երրորդ` անմահությունը։

Չորրորդ` լուսեղեն հանդերձը։

Հինգերորդ` անախտավոր կյանքը։

Վեցերորդ՝ անծերանալի հասակը։

Յոթներորդ՝ դրախտի անհոգ փափկության վայելչությունը։

Ութերորդ` Աստծո մշակածի, այսինքն՝ անմահ տնկիների երկրագործն ու պահապան լինելը:

Իններորդ` Աստծո սերն ու գութը մարդու հանդեպ, որ նրա նկատմամբ կար պատվիրանին հնազանդվելու միջոցով:

Տասներորդ՝ ողջ ստեղծվածի վրա թագավորությունը։

Տասնմեկերորդ՝ քահանայությունը։

Տասներկուերորդ՝ մարգարեությունը։

Այս տասներկու պարգևներից մեզ զրկեց Եվան։

(Սուրբ Գրիգոր Տաթևացի)

«Սուրբ Հարության տաճար»-ի ՖԲ էջից

Դիտվել է՝ 4398

Մեկնաբանություններ